ՀՀ գյուղատնտեսության նախարարության Սննդամթերքի անվտանգության պետական ծառայության (ՍԱՊԾ) պետի որոշմամբ' «Ռոստոմ և Զոհրաբ» ՍՊԸ-ի 8 աշխատակիցների հուլիսի 15-ից չի թույլատրվում ներկայանալ աշխատանքի' մինչև սահմանված կարգով պարտադիր բժշկական զննության ենթարկվելը:
Այս մասին «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ գյուղատնտեսության նախարարության ՍԱՊԾ մամուլի ծառայությունից: