Հայաստանի Հանրապետության վճռաբեկ դատարանի նախագահի 2014թ. հուլիսի 16-ի հրամանով' Աննա Վարդապետյանը նշանակվել է Հայաստանի Հանրապետության դատական դեպարտամենտի ղեկավարի առաջին տեղակալ, դատարանների նախագահների խորհրդի քարտուղար' ազատվելով Վճռաբեկ դատարանի նախագահի խորհրդականի պաշտոնից:
Կենսագրական տվյալներ
Ծնվել է 1986 թվականի փետրվարի 18-ին:
Աշխատանքային փորձ
ՀՀ վճռաբեկ դատարան' Նախագահի խորհրդական (03/2013 – 07/2014)
Քրեական պալատի նախագահի ավագ օգնական (02/2009 – 03/2013)
Աշխատակազմի իրավական փորձաքննությունների վարչության ավագ մասնագետ (12/2008-02/2009)
Աշխատակազմի իրավական փորձաքննությունների վարչության մասնագետ (10/2008-12/2008)
Աշխատակազմի իրավական փորձաքննությունների վարչության կրտսեր մասնագետ (03/2007-10/2008)
Երևանի Ավան համայնքի թաղապետարան' թաղապետի խորհրդական (03/2003-05/2005)
ԵՊՀ քրեական իրավունքի ամբիոն' համատեղությամբ' դասախոս (2010 – մինչ օրս)
ասիստենտ (09/2013 – մինչ օրս)
ՀՀ դատախազության դպրոց' դասախոս, դասընթացը' «Քրեական իրավունքի և դատավարության արդի հիմնահարցերը
ՀՀ վճռաբեկ դատարանի և Մարդու իրավունքների եվրոպական դատարանի նախադեպային իրավունքի համատեքստում» (2013)
Կրթություն
ԵՊՀ իրավագիտության ֆակուլտետ' Քրեական իրավունքի ամբիոնի ասպիրանտ (10/2008 – 10/2012)
ԵՊՀ իրավագիտության ֆակուլտետ' Իրավագիտության մագիստրոս (գերազանցությամբ, 09/2006 – 06/2008)
ԵՊՀ իրավագիտության ֆակուլտետ' Իրավագիտության բակալավր (գերազանցությամբ, 09/2002 – 06/2006)
Գիտական աստիճան' Իրավաբանական գիտությունների թեկնածու. «Մարդուն օրգաններ և (կամ) հյուսվածքներ փոխպատվաստելու քրեաիրավական հիմնախնդիրները»,
2012թ. ԵՊՀ-ում գործող ԲՈՀ-ի իրավաբանական գիտությունների գիտական աստիճան շնորհող 001 մասնագիտական խորհուրդ
Այլ տվյալներ
Երևան քաղաքի Նիկոլ Աղբալյանի անվան թիվ 19 միջնակարգ դպրոցի ոսկե մեդալակիր (2002)
Լեզուների իմացությունը
Անգլերեն (գերազանց), Ռուսերեն (գերազանց)