ԵՄ-ի խորհուրդը նախագահող Իտալիայի վարչապետ Մատեո Ռենցին հայտնել է, որ Եվրոպան չի կարելի կառուցել ի հեճուկս Ռուսաստանի: Այս մասին հայտնում է ria.ru-ն:

 

«Ես առաջարկում եմ հրաժարվել սառը պատերազմի կոչերից: Եվրոպայի սահմաններում անհրաժեշտ է հարգել ուկրանիացի ժողովրդի ազատության կոչը, բայց երբեք չի կարելի Եվրոպան կառուցել ի հեճուկս մեր հարևան Ռուսաստանի»,- հայտարարել է Ռենցին:

 

Ռենցին նշել է նաև, որ անհրաժեշտ է ոչ թե սառը պատերազմ հայտարարել, այլ հստակ առիթներ ստեղծել հակամարտող կողմերի միջև երկխոսություն իրականացնելու համար: