Համացանցում հայտնվել է տեսանյութ, որտեղ երևում է, թե ինչպես են դատարան տանում Լևոն Հայրապետյանին և կալանավորում:

 

Հիշեցնենք, որ Մոսկվայի Բասմանյան դատարանը բավարարեց հայազգի գործարար Լևոն Հայրապետյանի նկատմամբ որպես խափանման միջոց կալանքն ընտրելու մասին նախաքննական մարմնի միջնորդությունը: Այս մասին հայտնում է itar-tass-ը։

 

Լևոն Հայրապետյանը կալանքի տակ կմնա մինչև սեպտեմբերի 15-ը: Դատարանը կալանքի մասին որոշումը մեկնաբանել է՝ հայտնելով, որ ազատության մեջ գործարարը կարող է օգտագործել իր կապերը և թաքնվել նախաքննությունից:

 

Լևոն Հայրապետյանին ձերբակալել էին Սերգեյ Ֆինասգինի ղեկավարած «Կինգիսեպի» հանցախմբի գործի շրջանակում:

 

Նախաքննական մարմինը կասկածներ ունի, որ Հայրապետյանը կապ ունի քրեական հեղինակություն համարվող Սերգեյ Ֆինագինի ղեկավարած այս խմբավորման հետ, ինչի մասին հայտարարել է բազմաթիվ ծանր հանցագործությունների համար ցմահ ազատազրկման դատապարտված նախկին նահանգապետ Իգոր Իզմեստևը: