Երևան քաղաքի մի շարք խաչմերուկներում 2014 թվականի հուլիսի 28-ից գործարկվելու են երթևեկության նկատմամբ վերահսկողության և իրավախախտումների արձանագրման տեսախցիկներ:
Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ ոստիկանության հասարակայնության հետ կապերի եւ լրատվության վարչությունից, երթևեկության նկատմամբ վերահսկողության և իրավախախտումների արձանագրման տեսախցիկները գործարկվելու են Սայաթ-Նովա փողոց-Չարենցի փողոց, Վարդանա նց փողոց-Նար-Դոսի փողոց, Հր. Քոչար փողոց-Գուլբենկյան փողոց, Արցախի փողոց-Էրեբունու փողոց, Հալաբյան փողոց-Աբելյան փողոց, Բաբաջանյան փողոց-Անդրանիկի փողոց, Աճառյան փողոց-Ծարավ Աղբյուրի փողոց, Սեբաստիա փողոց-Շահումյան փողոց, Փափազյան փողոց-Խաչատրյան փողոց, Հալաբյան փողոց-Էստոնական փողոց խաչմերումներում: