Հայաստանը Եվրասիական տնտեսական միությանն, ամենայն հավանականությամբ, կանդամակցի հոկտեմբերի վերջին: Նման հայտարարություն հուլիսի 17-ին կատարեց ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանը՝ ՀՀԿ գործադիր մարմնի նիստից առաջ, լրագրողների հետ կարճատև զրույցում:

 

«Արմենպրես»-ի փոխանցմամբ, վարչապետը ԵՏՄ-ին Հայաստանի անդամակցության և Սոչիում իր և ՌԴ վարչապետ Դմիտրի Մեդվեդևի հանդիպման վերաբերյալ լրագրողների հարցերին չպատասխանեց՝ խորհուրդ տալով բավարարվել այն տեղեկատվությամբ, որ տարածել է կառավարությունը: