Հայաստանի Հանրապետության վարչապետ Հովիկ Աբրահամյանը համոզված է, որ Հայաստանը հոկտեմբերի 10-ին, Մինսկում կստորագրի Եվրասիական տնտեսական միությանն անդամակցության պայմանագիրը: ՀՀ վարչապետն այս մասին նշեց ՀՀԿ գործադիր մարմնի նիստից առաջ, լրագրողների հետ զրույցում:

 

«Սպասենք, տեսնենք' ինչ կլինի: Մինչև հոկտեմբերի 10-ը քիչ ժամանակ է մնացել: Ես համոզված եմ, որ մենք Մինսկում կստորագրենք Եվրասիական տնտեսական միության անդամակցության պայմանագիրը»,- «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ ընդգծեց Աբրահամյանը:

 

Եվրասիական միությունը վերպետական տնտեսական կառույց է, որի անդամներ են Ռուսաստանը, Բելառուսը և Ղազախստանը: Մայիսի 29-ին Աստանայում ՌԴ-ն, Բելառուսն ու Ղազախստանը ստորագրեցին Եվրասիական տնտեսական միության մասին պայմանագիրը, որն ուժի մեջ կմտնի 2015 թվականի հունվարի 1-ից:

 

ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանը լրագրողների հետ ճեպազրույցում հայտարարել է, որ Հայաստանի' ԵՏՄ անդամակցության հետ կապված որեւէ խոչընդոտ գոյություն չունի, Հայաստանը կատարել է իր պարտավորություններն ու, ամենայն հավանականությամբ, հոկտեմբերին Հայաստանը կդառնա ԵՏՄ լիիրավ անդամ :