ՀՀ տրանսպորտի և կապի նախարար Գագիկ Բեգլարյանը հուլիսի 17-ին հանդիպեց Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկի /ՎԶԵԲ/ երևանյան գրասենյակի ղեկավար Մարկ Դեվիսին:
Հանդիպման ընթացքում խոսելով «Հյուսիս-հարավ ճանապարհային միջանցք» և «Հայաստանի հարավային երկաթուղի» ծրագրերի մասին՝ Գագիկ Բեգլարյանն ընդգծեց, որ երկու նախագծերն էլ խոշոր ռազմավարական նշանակություն ունեն Հայաստանի համար: Դրանց իրականացմամբ նոր ճանապարհներ կբացվեն դեպի արտաքին շուկա, ինչն էլ կնպաստի Հայաստանի տնտեսության զարգացմանը:
Մարկ Դեվիսը նշեց, որ ՎԶԵԲ-ը, համագործակցելով ներդրումային այլ բանկերի հետ, պատրաստակամ է ներդրումներ կատարել ճանապարհաշինական մի շարք ծրագրերում, մասնավորապես «Հյուսիս - հարավ» ներդրումային ծրագրում և Մ-6, Վանաձոր - Ալավերդի - Վրաստանի սահման միջպետական ավտոճանապարհի հիմնանորոգման համար: