Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր ցավակցական հեռագրեր է հղել Նիդերլանդների Թագավոր Վիլլեմ-Ալեքսանդրին, Նիդերլանդների վարչապետ Մարկ Ռուտտեին և Մալայզիայի Սուլթան Տուանկու Աբդուլ Հալիմին՝ Ամստերդամից Կուալա Լումպուր ուղևորվող Մալայզիայի ավիաուղիների Բոինգ-777 ինքնաթիռի ողբերգական ավիավթարի կապակցությամբ, որը հարյուրավոր մարդկային զոհերի պատճառ է դարձել:
Հանրապետության Նախագահը խորին ցավակցություն և զորակցություն է հայտնել Նիդերլանդների Թագավորին, վարչապետին ու Մալայզիայի Սուլթանին, զոհվածների հարազատներին և բարեկամ Նիդերլանդների ու Մալայզիայի ժողովուրդներին՝ այս ծանր պահին մաղթելով նրանց համբերություն, տոկունություն և ոգու արիություն: