Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը ֆիքսել է մալազիական Boeing 777-ի կործանման ժամանակահատվածում Ուկրաինայի տարածքում «Բուկ» զենիթահրթիռային համակարգերի արձակումը: Այս մասին հայտնում է itar-tass-ը՝ վկակայկոչելով ՌԴ ռազմական գերատեսչությանը:

 

«Ռուսական ռադիոտեխնիկական միջոցները հուլիսի 17-ին ֆիքսել են «Կուպոլ» ռադիոլոկացիոն կայանի «Բուկ-Մ1» մարտկոցի աշխատանքը, որը տեղակայված է Ստիլա բնակավայրի շրջանում՝ Դոնեցկից 30 կմ հարավ»,- ասվում է հաղորդագրության մեջ:

 

Նշենք, որ Հունիս 17-ին մալազիական Boeing 777-ի ավիավթարի էր ենթարկվել Ուկրաինայի արևելքում, ինչի հետևանքով զոհվել է 298 մարդ։

 

Դոնեցկի մարզային վարչակազմում գործակալությանը հայտնել են, որ աղետյալ ինքնաթիռի զոհված ուղևորների գենետիկական փորձաքննությունը և նրանց ինքնության պարզումը կիրականացվի կամ Խարկովի, կամ Ռոստովի դիարաններում: