Գեղարքունիքի մարզի Նորաշեն գյուղում այս տարի պետական աջակցությամբ կկառուցվի գիշերային լուսավորվածության ցանց, որը կունենա մոտ 1500 մետր երկարություն' սկսվելով Գավառ- Սեւան մայրուղու մուտքից եւ ավարտվելով կենտրոնական ճանապարհը շրջապատող տների վերջում:
Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրեց Նորաշենի գյուղապետ Գառնիկ Գասպարյանը, վերջերս Գեղարքունիքի մարզպետ Ռաֆիկ Գրիգորյանը Նորաշեն կատարած աշխատանքային այցի ընթացքում խոստացել է համապատասխան աջակցություն' ՀՀ կառավարության հրատապ ծրագրերի շրջանակներում, եւ գյուղի բնակչությունն անհամբեր սպասում է կենսական նշանակության հերթական ծրագրի իրականացմանը:»
Մեր մոտավոր հաշվարկներով' գյուղի լուսավորվածության ցանցի կառուցման համար կպահանջվի 7-8 միլիոն դրամ: Տեղական բյուջեից այս տարի այդ չափի ներդրումներ չենք կարող անել, քանի որ եղած միջոցներն ուղղվել են կենսական այլ խնդիրների կատարմանը:
2011-13 թվականների ընթացքում սոցիալ-տնտեսական տարբեր ծրագրերի իրականացման համար տեղական բյուջե ի միջոցներից հատկացրել ենք ավելի քան 50 միլիոն դրամ: Գեղարքունիքի մարզպետի հանձնարարությամբ' այժմ մշակվում է լուսավորվածության ցանցի կառուցման նախագիծ, որից հետո պարզ կլինի, թե որքաքն գումար է հատկացվելու պետական միջոցներից»,- նշեց գյուղապետ Գառնիկ Գրիգորյանը:
Խոսրով Խլղաթյան