Այսօր՝ հուլիսի 19-ի առավոտյան, տխրահռչակ ՕԵԿ-ի ղեկավար Արթուր Բաղդասարյանի թիմակիցները, իրենց դնելով պրոլետարիատի առաջնորդ Վլադիմիր Իլյիչ Լենինի «ջոկատայինների» տեղը, վերսկսել են Գյուղատնտեսական ակադեմիայի տարածքում գաղտագողի ապօրինի շինարարական աշխատանքները: Անգամ փոսեր են փորել և տարածք են բերել անհրաժեշտ շինտեխնիկա, մասնավորապես ավազ, ցեմենտ, երկաթբետոնե կոնստրուկցիաներ:
Shamshyan.com-ը հայտնում է, որ օրեր առաջ Երևանի Կենտրոն-Նորք Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանը որոշում է կայացրել, համաձայն որի նշված հատվածում որևէ տարածքի ձևափոխման ու շինարարական աշխատանքներ չպետք է իրականացվեն, իսկ հիմա «օրենքի երկիր կառուցող» նախկին ԱԽՔ-ը, իր «թեմուրական ջոկատայինների» հետ անտեսելով դատարանի որոշումը, սկսել է ապօրինի շինարարական գործունեություն իրականացնել:
Օրեր առաջ Ա. Բաղդասարայնի և նրա թիմակիցների ապօրինի աշխատանքները դադարեցվեցին, երբ այնտեղ հավաքվեցին Ագրարային համալսարանի մեծ թվով դասախոսներ և ուսանողներ, իսկ այնտեղ ժամանած ՕԵԿ պատգամավոր Հովհաննես Մարգարյանը «մարգարիտներ շաղ տալով» ասում էր, թե «մենք անօրեն գործողություններ չենք կատարի և կգործենք օրենքի դաշտում»:
Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում