Ադրբեջանի պետական վիճակագրական կազմակերպության համաձայն' 2013 թվականին տարբեր պատճառներով մինչեւ մեկ տարեկան մահացած երեխաների թիվը կազմել է 1862, ինչը նշանակում է, որ 10 հազար ծնված երեխաներից 107,9-ը մահացել են մինչեւ մեկ տարեկան դառնալը:
Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, հրապարակման համաձայն' այդ տարիքային խմբի երեխաների 4,7 տոկոսը մահացել է ինֆեկցիոն եւ պարազիտային հիվանդություններից, 5,6 տոկոսը' նյարդային համակարգի հիվանդությունից, 14,1 տոկոսը' շնչառական օրգանների հիվանդություններից, 1,5 տոկոսը' մարսողական համակարգի հիվադություններից, 59,9 տոկոսը' ներարգանդային շրջանում ծագող հիվանդություններց, 9,8 տոկոսը' բնածին անոմալիաներից, 1,2 տոկոսը' վնասվածքներից եւ թունավորումներից, 11,1 տոկոսը' այլ պատճառներով:
Ադրբեջանի Պետվիճկոմը խուսափել է հրապարակել մայրական մահացածության վիճակագրությունը, որն այդ երկրում աղետալի չափերի է հասել:
Ադրբեջանական մամուլի համաձայն' 2014 թվականի սկզբից մինչ այժմ ծննդաբերության ժամանակ մահացած ծննդկանների թիվն Ադրբեջանում անցնում է 50-ը: Դրանից փոքր ինչ պակաս թիվ է կազմում ծնվելու ժամանակ մահացած նորածինների ցուցանիշը: