Իջևանում այսօր տեղի ունեցավ Սահմանադրական բարեփոխումների հայեցակարգի նախագծի հանրային քննարկումը:
Սահմանադրությունում նախատեսվող փոփոխությունների կարևորությունն ու անհրաժեշտությունը մարզպետարանի դահլիճում հավաքվածներին ներկայացրեց նախագահին կից սահմանադրական բարեփոխումների մասնագիտական հանձնաժողովի անդամ Գևորգ Դանիելյանը:
Վերջինս խոսեց նաև փոփոխությունների վերաբերյալ հնչող բացասական կարծիքների մասին և նշեց, որ քննարկումները հենց դրա համար են, և ցանկացած տեսակետ ընդունելի է:
«Ցանկացած տեսակետ ընդունելի է, և դրա համար է, որ նախագիծը դրված է քննարկման»,- ասաց Դանիելյանը:
Նա նշեց նաև, որ կատարվող փոփոխությունների անհրաժեշտություններից մեկն է այն է, որ ժամանակներ են փոխվել:
«Լավն է, բայց ժամանակներ են փոխել: Միջազգային չափանիշները, պատկերացումները արագ փոփոխվում են, և մենք դրանք անտեսել չենք կարող»,- ասաց նա: