Ադրբեջանի պաշտպանական արդյունաբերության Շիրվան քաղաքում գտնվող «Տելեմեխանիկա» գործարանի 51-ամյա գլխավոր ինժեներ Հեյդար Միրզոյեւը խեղդվել է Քուռ գետում:
Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը' վկայակոչելով ադրբեջանական ԶԼՄ-ները, ջրասուզակները նրա դիակը հայտնաբերել են մեկ օր հետո' հուլիսի 20-ին միջադեպի վայրից 20 կմ հեռավորությամբ, Սալյանի շրջանի Փարչա Հալաջ գյուղի տարածքում: