Թուրքիայի կառավարության որոշման համաձայն այդ երկրի դեռեւս կենդանի 90-ամյա 9-րդ նախագահ Սուլեյման Դեմիրելի համար դամբարան է կառուցվում:
Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը' վկայակոչելով թուրքական «Ջումհուրիեթ» թերթը, Դեմիրելի ծննդավայր Սպարտայի Իսլամքյոյ գյուղում կառուցվող դամբարանը զբաղեցնելու է 58 հազար քմ տարածք: Դա Թուրքիայի Հանրապետության հիմնադիր Աթաթուրքի' Անկարայում գտնվող դամբարանից մեծ է գրեթե երկու անգամ: Դամբարանը կառուցում է Դեմիրելի եղբոր' Շովքեթ Դեմիրելի գլխավորած ընկերությունը: Այն պետք է պատրաստ լինի մինչեւ տարեվերջ: Նշվում է, որ դամբարանի տարածքում Դեմիրելի նախագահության 9 տարիների հիշատակին 9 լճեր պետք է կառուց վեն:
Նշվում է, որ Դեմիրելն անձամբ այցելել է իր ապագա դամբարանի կառուցման վայր եւ հավանության արժանացրել կատարվող աշխատանքների ընթացքը: