Ուկրաինայի վարչապետ Արսենի Յացենյուկը հայտնել է, որ «Մալայզիայի ավիաուղիների» Boeing-ի անկման վայրում
հայտնաբերվել են 272 զոհվածների մարմիներ: Այդ մասին հայտնում է ukrinform-ը։

 

«Արդեն հայտնաբերվել է 272 մարմին, որոնք գտնվում են Տորեզի կայարանում՝ համապատասխան սառնավագոններում: Մենք չորսական վագոնից բաղկացած երկու ավտոշարասյուն ենք ուղարկել, որպեսզի հնարավորություն ունենանք դուրս բերելու զոհված մարդկանց մարմինները»,-նշել է վարչապետը:

 

Ուկրաինայի վարչապետըն հայտնել է նաև, որ Ուկրաինան պատրաստ է Նիդեռլանդներին հանձնել համակարգող դերը մալայզիական Boeing-777-ի աղետի հետաքննության գործում:

 

«Ուկրաինան պատրաստ է ավիավթարի հետաքննության համակարգումը հանձնել արևմտյան
գործընկերներին: Նիդեռլանդցիները կարող են գլխավորել այդ գործընթացը՝ գործակցելով ուկրաինական կառույցների և միջազգային հասարակայնության հետ»,-ասել է նա: