ՀՀ Կենտրոնական բանկի սահմանած փոխարժեքների համաձայն' հուլիսի 22-ին ԱՄՆ դոլարի փոխարժեքը նվազել է 0.15 դրամով և կազմել 406.69 դրամ:
Եվրոյի փոխարժեքը ավելացել է 1.87 դրամով և կազմել 548.3 դրամ: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ Կենտրոնական բանկի մամուլի և հասարակայնության հետ կապերի բաժնից, ՌԴ ռուբլու փոխարժեքն աճել է 0.08 դրամով՝ կազմելով 11.66 դրամ։ Բրիտանական ֆունտի փոխարժեքը նվազել է 1.19 դրամով և կազմել 694.02 դրամ:
Թանկարժեք մետաղների համար սահմանված գներով՝ ոսկու մեկ գրամի գինը հուլիսի 22-ին կազմել է 17 հազար 148.37 դրամ, արծաթի գինը՝ 273.67 դրամ, պլատինի գինը՝ 19 հազար 534.63 դրամ։