ՀՀ Կենտրոնական բանկի սահմանած փոխարժեքների համաձայն' օգոստոսի 8-ին ԱՄՆ դոլարի փոխարժեքն աճել է 1.59 դրամով և կազմել 411.85 դրամ: Եվրոյի փոխարժեքն աճել է 2.62 դրամով և կազմել 551.51 դրամ: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ Կենտրոնական բանկի մամուլի և հասարակայնության հետ կապերի բաժնից, ՌԴ ռուբլու փոխարժեքը նվազել է 0.02 դրամով՝ կազմելով 11.3 դրամ։

 

Բրիտանական ֆունտի փոխարժեքն աճել է 1.11 դրամով և կազմել 692.11 դրամ:

 

Թանկարժեք մետաղների համար սահմանված գներով՝ ոսկու մեկ գրամի գինը օգոստոսի 8-ին կազմել է 17 հազար 283.19 դրամ, արծաթի գինը՝ 265.75 դրամ, պլատինի գինը՝ 19 հազար 411.72 դրամ։