ՀՀ Կենտրոնական բանկի հրապարակած փոխարժեքների համաձայն' հուլիսի 10-ին ԱՄՆ դոլարի փոխարժեքն աճել է 0.72 դրամով' կազմելով 476.35 դրամ: Եվրոյի փոխարժեքն աճել է 6.98 դրամով և կազմել 531.89 դրամ: Ինչպես տեղեկացնում են ՀՀ Կենտրոնական բանկի մամուլի և հասարակայնության հետ կապերի բաժնից, ՌԴ ռուբլու փոխարժեքը աճ ել է 0.08 դրամով' կազմելով 8.41 դրամ։ Բրիտանական ֆունտի փոխարժեքն աճել է 5.54 դրամով և կազմել 737.68 դրամ:

 

 

Թանկարժեք մետաղների համար սահմանված գներով՝ ոսկու մեկ գրամի գինը հուլիսի 10-ին կազմել է 17 հազար 830.5 դրամ, արծաթի գինը՝ 235.54 դրամ, պլատինի գինը՝ 15 հազար 805.09 դրամ: