ՀՀ Կենտրոնական բանկի հրապարակած փոխարժեքների համաձայն' փետրվարի 25-ին ԱՄՆ դոլարի փոխարժեքն աճել է 0.09 դրամով' կազմելով 478.72 դրամ: Եվրոյի փոխարժեքն աճել է 3.21 դրամով և կազմել 544.16 դրամ:

 

Ինչպես տեղեկացնում են ՀՀ Կենտրոնական բանկի մամուլի և հասարակայնության հետ կապերի բաժնից, ՌԴ ռուբլու փոխարժեքն աճել է 0.09 դրամով' կազմելով 7.68 դրամ։ Բրիտանական ֆունտի փոխարժեքը աճել է 3.63 դրամով և կազմել 742.73 դրամ:

 

 

Թանկարժեք մետաղների համար սահմանված գներով՝ ոսկու մեկ գրամի գինը փետրվարի 25-ին կազմել է 18 հազար 354.01 դրամ, արծաթի գինը՝ 251.18 դրամ, պլատինի գինը՝ 17 հազար 853.8 դրամ: