ՀՀ Կենտրոնական բանկի հրապարակած փոխարժեքների համաձայն՝ հունիսի 10-ին ԱՄՆ դոլարի փոխարժեքն աճել է 0.69 դրամով՝ կազմելով 476.86 դրամ: Եվրոյի փոխարժեքն աճել է 2.35 դրամով և կազմել 538.95 դրամ: Ինչպես տեղեկացնում են ՀՀ կենտրոնական բանկի մամուլի և հասարակայնության հետ կապերի բաժնից, ՌԴ ռուբլու փոխարժեքը աճել է 0.33 դրամով՝ կազմելով 8.83 դրամ։ Բրիտանական ֆունտի փոխարժեքն աճել է 9.59 դրամով և կազմել 737.56 դրամ:

 

 

Թանկարժեք մետաղների համար սահմանված գներով՝ ոսկու մեկ գրամի գինը հունիսի 10-ին կազմել է 17 հազար 954.65 դրամ, արծաթի գինը՝ 245.87 դրամ, պլատինի գինը՝ 16 հազար 809.52 դրամ: