Հունվարի 15-ի լույս 16-ի գիշերը ՀՀ Արդարադատության նախարարության «Սևան» քրեակատարողական հիմնարկում, ազատազրկված Կամո Պապյանը, ի նշան բողոքի հայտարարել է հացադուլ և կարել է բերանը: Այս մասին Lurer.com-ի հետ զրույցում ասաց ՔԿՀ վարչության մամուլի քարտուղար Գոռ Ղլեչյանը:

«Նա տառապում է շիզոֆրենիա հիվանդությամբ: Այդ կերպ նա պահանջում է հանդիպել ՀՀ-ում ՌԴ դեսպան Վյաչեսլավ Կովալենկոյի, ՀՀ Ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանի և Ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանի հետ»,-ասաց Գոռ Ղլեչյանը:

Վերջինիս խոսքով՝ կալանավորը չի նշում, թե ինչու է ցանկանում հանդիպել նրանց հետ: