Քարվաճառ ներթափանցած ադրբեջանական դիվերսանտներից մեկի մահվան առիթով Ադրբեջանի իշխանությունների' հայտարարությամբ հանդես գալու մասին տեղեկատվությունը չի համապատասխանում իրականությանը:
Այս մասին «Արմենպրես»-ին հայտնեց Կարմիր խաչի միջազգային կոմիտեի (ԿԽՄԿ) երևանյան պատվիրակության հաղորդակցության ծրագրերի ղեկավար Զառա Ամատունին: «Իրականում նման բան չկա, տեղեկատվությունը չի համապատասխանում իրականությանը: Մենք բանակցություններ ենք վարում, երկխոսում իշխանությունների հետ, բայց մեզ վերագրված հղումը սխալ է»,- ընդգծեց Ամատունին' վերահաստատելով, որ թյուրըմբռնում կա, և Կարմիր խաչի միջազգային կոմիտեն նման հայտարարությամբ հանդես չի գալու: «Բաքվի մեր կոլեգաները պետք է հերքում պահանջեն»,- շեշտեց նա:
Արդբեջանական ԶԼՄ-ները տեղեկատվություն են տարածել, թե իբր Ադրբեջանի Նախագահի աշխատակազմի հասարակական-քաղաքական հարցերով բաժնի ղեկավար Ալի Հասանովը հայտրարել է, որ Քարվաճառ ներթափանցած դիվերասանտի սպանության առիթով ադրբեջանական իշխանությունները ԿԽՄԿ-ի հետ հանդես կգան հայտարարությամբ:
Քարվաճառում հուլիսի 14-ի ժամը 13:00-ի դրությամբ ավարտվել է ՊԲ հատուկ նշանակության ստորաբաժանումների կողմից իրականացվող գործողությունն'ադրբեջանական դիվերսիոն-հետախուզական խմբի վնասազերծման ուղղությամբ: Արդյունքում' խմբի բոլոր անդամները գերեվարվել կամ ոչնչացվել են հայկական ուժերի կողմից: ՀՀ ՊՆ-ն հայտարարել է, որ պատրաստ է միջազգային կառույցներին տրամադրել Քարվաճառում ադրբեջանական դիվերսիոն փորձի ապացույցները:
ԼՂՀ և ՀՀ պետական սահմանահատվածում (Քարվաճառի ուղղություն) հակառակորդը ձեռնարկել է հերթական հետախուզադիվերսիոն ներթափանցման փորձը: Խմբի չեզոքացման ժամանակ հայ զինծառայողները ոչնչացրել են մեկ դիվերսանտի: Փոխհրաձգության ժամանակ զոհվել է հայ սպա'1972 թվականին ծնված մայոր Սարգիս Աբրահամյանը, վիրավորվել է 1977 թվականին ծնված Կարինե Դավթյանը: