ԱՄՆ պետդեպարտամենտի ներկայացուցիչ Մարի Հարֆը հայտարարել է, որ Ուկրաինայի արևելքում գործող անջատողականները չէին կարող «Բուկ» համակարգից հրթիռ արձակել Malaysia Airlines-ի օդանավի վրա, եթե չստանային համապատասխան աջակցություն: Այս մասին հայտնում է interfax-ը:

 

«Մենք դեռ պետք է իմանանք, թե ով է սեղմել կոճակը: Մենք կարծում ենք, որ անջատողականները, ովքեր արձակել են հրթիռը, չէին կարող դա անել առանց Ռուսաստանի օգնության: Ստեղծվել է հատուկ լաբորատորիա, որը, հուսով ենք՝ ավիաաղետի պատճառները վերջնականապես կպարզի»,- ասել է Հարֆը:

 

Ըստ Հարֆի՝ ԱՄՆ-ն շարունակում է պարզել տեղի ունեցածի հանգամանքները, թե ով է մեղավոր ինքնաթիռի կործանման հարցում: