Մադրիդի «Ռեալի» կիսապաշտպան Անխել դի Մարիան մոտ է ՊՍԺ տեղափոխվելուն:
Ինչպես տեղեկացնում է Marca պարբերականը,Արգենտինայի հավաքականի 26-ամյա ֆուտբոլիստի տրանսֆերը հնարավոր է կազմի 80 մլն եվրո՝ ներառյալ բոնուսները:
Այդ դեպքում Դի Մարիայի տեղափոխությունը ֆրանսիական ակումբ, մադրիդյան թիմի պատմության մեջ կդառնա ամենախոշոր վաճառքը: Ներկա պահին ռեկորդը պատկանում է Մեսութ Օզիլին, ով «Ռեալից» «Արսենալ» տեղափոխվեց 50 մլն եվրոյի դիմաց: