Ադրբեջանական դիվերսիայի հետեւանքով հուլիսի 31-ին զոհված ժամկետային զինծառայող Արարատ Խանոյանը ընտանիքի միակ տղան էր։ Այս մասին SHAMSHYAN.com-ի թղթակցի հետ զրույցում ասաց Սարդարապատի գյուղապետ Բաբկեն Վարդանյանը: Նա ասաց, որ Արարատին 4 ամիս էր մնում ծառայությունը ավարտելու համար: «Ջոկի հրամանատար, շատ լավ ծառայող էր: Հայրը ուրիշ կնոջից մի տղա էլ ունի, ով Ռուսաստանում է եւ տեղեկանալով այդ մասին՝ արդեն վերադառնում է: Այս կնոջից միայն Արարատն էր եւ իրենից փոքր մեկ քույր ունի: Արարատը հոր արհեստով էր զբաղվում. մեքենաներ էր վերանորոգում եւ ծառայությունից վերադառնալուց հետո որոշել էր այդ արհեստով զբաղվել: Փոքրուց էր այդ արհեստով աշխատում»,- ներկայացրեց գյուղապետը:
Շարունակությունը՝ այստեղ: