ԼՂՀ նախագահ Բակո Սահակյանն օգոստոսի 2-ին ստորագրել է հրամանագիր, համաձայն որի՝ ԼՂՀ պետական սահմանը պաշտպանելիս ցուցաբերած արիության համար ԼՂՀ պաշտպանության բանակի N զորամասի ավագ լեյտենանտ Զորիկ Գեւորգյանը հետմահու պարգեւատրվել է «Արիության համար» մեդալով։ Այս մասին «Արմենպրես»-ին տեղեկացրին Արցախի Հանրապետության նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչությունից: