Air France ավիաընկերության վերերկրյա անձնակազմը գործադուլ Է անում Ֆրանսիայում, որը համընկել Է ամառային արձակուրդների սեզոնի հետ: Ինչպես տեղեկացնում Է «Արմենպրեսը», չվերթերի շուրջ 15 տոկոսը չեղյալ Է հայտարարվել Փարիզի՝ կարեւորությամբ երկրորդ օդանավակայանում՝ Օռլիում, ինչպես նաեւ Լիոնում, Մարսելում, Նիցցայում, Ստրասբուրգում եւ Թուլուզում:
Ըստ որում Air France-ը հավաստիացնում Է, որ բոլոր թռիչքները կկատարի Ռուասի-Շառլ դը Գոլ գլխավոր օդանավակայանից, որտեղ հնարավոր են սոսկ չվերթերի ուշացումներ: Մոսկվա թռչող առաջին չվերթը մեկնել Է կես ժամ ուշացումով, հաղորդել Է ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ը: