ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանը հրամանագիր է ստորագրել Ալվինա Գյուլումյանին ՀՀ Սահմանադրական դատարանի անդամ նշանակելու մասին: Հրամանագրում նշվում է.
«Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 55-րդ հոդվածի 10-րդ կետի առաջին պարբերությամբ' ո ր ո շ ու մ ե մ.
Ալվինա ԳՅՈՒԼՈՒՄՅԱՆԻՆ նշանակել Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանի անդամ»: