ՀՀ գյուղատնտեսության նախարար Սերգո Կարապետյանի հրամանով հանձնարարվել է «Հայանտառ» ՊՈԱԿ-ի բոլոր անտառտնտեսություններին թույլատրել հանրապետության բոլոր գյուղացիական տնտեսություններին առանց արգելքի, անվճար և առանց սահմանափակումների անտառների խոտածածկ տարածքներում իրականացնել խոտհնձի աշխատանքներ:
Որոշման նպատակն անտառների խոտածածկ տարածքներում հրդեհների կանխարգելումն է, ինչպես նաև անտառային հրդեհների առաջացման հնարավոր ռիսկերը մեղմելը: