Ջանլուկա Պալյուկան փորձագետ է՝ Sky և Mediaset Premium հեռուստաալիքներում։
Մարսել Դեսային ապրում է հայրենի Գանայում: Հիմնել է սեփական ֆուտբոլային ապադեմիան և ի պատիվ մորը անվանակոչել «Լիզի»: UNICEF-ը նախկին ֆուտբոլիստին նշանակել է Գանայում բարի կամքի դեսպան:
Ֆերնանդո Հիերոն աշխատել է «Մալագայում»՝ որպես մարզական տնօրեն: Շաբաթներ առաջ նշանակվել է «Ռեալի» գլխավոր մարզչի՝ Կարլո Անչելոտիի օգնական։
Բուդևեն Զենդենը «ՊՍՎ Էյնդհովեն»-ի երիտասարդական թիմում մարզչի օգնական է:
Կախա Քալաձեն Վրաստանի փոխվարչապետն է և էներգետիկայի նախարարը։
Վենսան Կանդելան ֆուտբոլային գործակալ է։
Ռոբի Ֆաուլերը մարզիչ է։
Էդվին Վան դեր Սարը վերլուծաբան է հոլանդական հեռուստաընկերությունում: Նախկին ֆուտբոլիստը ցանկանում է սկսել նաև մարզչական կարիերա։
Մարկո Մատերացին արդեն ստացել է մարզչի լիցենզիա:
Ռոմարիոն պատգամավոր է և ներկայացնում է Բրազիլիայի Սոցիալիստական կուսակցությունը: