Ճանաչված ամերիկահայ ռոք երաժիշտ, հասարակական ակտիվիստ Սերժ Թանգյանը կողմ է սահմանային միջադեպերի միջազգային հետաքննության մեխանիզմի ստեղծման գաղափարին: Այս մասին գրառում Թանգյանը կատարել է ֆեյսբուքյան իր էջում: «Ղարաբաղը, որ հայերը Արցախ են կոչում, մեծամասամբ հայերով բնակեցված անկլավ է եղել, որ Ստալինի կողմից տրվել է Ադրբեջանին,- «Արմենպրես»-ի հաղորդմամբ' գրել է Թանգյանը,- տարիներ առաջ Հայաստան կատարած այցի ժամանակ ես եղել եմ Արցախում և պետք է ասեմ, որ այնտեղ բնակվող մարդիկ ողորմած են, մեծահոգի, բարի և արժանի խաղաղության ու բարգավաճման, ինչպես մենք բոլորս»:

 

 

Երաժիշտը մեջբերել է նաև Հայաստանի արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանի խոսքերը' նշելով, որ ինքը կողմ է սահմանային միջադեպերը լուծելու համար միջազգային հետաքննության մեխանիզմի ստեղծման գաղափարին: