Ֆրանսիայի Արտաքին գործերի նախարարության մամլո խոսնակի սթ. օգոստոսի 4-ի հայտարարությունը.
«Ֆրանսիան մտահոգված է Լեռնային Ղարաբաղի շփման գծում և հայ-ադրբեջանական պետական սահմանին արյունալի միջադեպերի ավելացմամբ, որոնք վերջին օրերին բազմաթիվ մարդկային զոհերի պատճառ դարձան:
Լեռնային Ղարաբաղի հակամարտությունը կարող է լուծվել միայն բանակցությունների միջոցով: Ֆրանսիան կոչ է անում կողմերին հարգել հրադադարի ռեժիմը և անհապաղ միջոցներ ձեռնարկել լարվածությունը նվազեցնելու և նոր միջադեպերից խուսափելու համար » :