ՀՀ առողջապահության նախարարության «Թեժ գիծ» ծառայության միջոցով հուլիսի 21-ից հուլիսի 28-ն ընկած ժամանակահատվածում ստացվել է 275 հեռախոսազանգ: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ առողջապահության նախարարությունից, զանգերից 131-ը եղել են տեղեկատվական բնույթի, որից 18-ը՝ պատահարի վերաբերյալ, ինչպես նաև 19-ը՝ 0-7 տարեկան երեխաների անվճար բուժօգնության, 8-ը՝ ծննդօգնության, 16-ը՝ մասնագիտացված բուժօգնության հարցերի վերաբերյալ:
16 զանգ է եղել կապված դեղորայքի հետ: 20 զանգերի ընթացքում հնչել են ՀՀ ԱՆ գործառույթներին չվերաբերող հարցեր: Գրանցվել են նաև օձի 7 և կարիճի 5 խայթոցներին առնչվող դեպքեր:
Ստացված 275 հեռախոսազանգից 7-ը եղել է բողոք, որոնց վերաբերյալ զեկուցվել է ՀՀ առողջապահության նախարարին: Քաղաքացիների կողմից բարձրացված հարցերը ուսումնասիրվել և քննարկվել են, տրվել սպառիչ պատասխաններ և դրանք ստացել են համապատասխան լուծումներ: Խնդրահարույց դեպքերի առնչությամբ տրվել են լրացուցիչ հանձնարարականներ և համապատասխան լուծումներ: