Երևանի քաղաքապետարանի կենտրոնական ապարատի թեժ գծերով նախորդ շաբաթ ստացվել է 174 հեռախոսազանգ:
Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, շաբաթվա սկզբի տվյա լներով՝ դրանցից 89-ին տրվել է լուծում կամ սպառիչ պատասխան, մնացած 85 հեռախոսազանգերի դեպքում բարձրացված խնդիրներն ուսումնասիրման փուլում են, որից հետո կստանան համապատասխան լուծումներ:
Մայրաքաղաքի վարչական շրջաններում թեժ գծերի հեռախոսահամարներով, ընդհանուր առմամբ, ստացվել է 61 հեռախոսազանգ, որոնցից 33-ին լուծում է տրվել, իսկ 28-ի վերաբերյալ աշխատանքներն ընթացքի մեջ են: