Երևանի քաղաքապետարանի ենթակայությամբ գործող ամբուլատոր-պոլիկլինիկական բուժհաստատություններ նոյեմբերի 21-27-ն ընկած ժամանակահատվածում այցելել է 40037 քաղաքացի:
Ինչպես տեղեկացնում են Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, նույն օրերի ընթացքում Երևանի քաղաքապետարանի «Շտապբուժօգնություն» ծառայությունն արձանագրել է 4498 կանչ, որ ոնց հետևանքով հիվանդանոց է տեղափոխվել 886 քաղաքացի:
Կանչերի թվում գերիշխել են սիրտ-անոթային, սուր շնչառական խնդիրները և տարաբնույթ վնասվածքները: Նոյեմբերի 21-27-ն ընկած ժամանակահատվածում մայրաքաղաքում ծնվել է 409 երեխա' 230 տղա և 179 աղջիկ: