Երևանի քաղաքապետարանի կենտրոնական ապարատի թեժ գծերով նախորդ շաբաթ ստացվել է 149 հեռախոսազանգ:

 

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, շաբաթվա սկզբի տվյալներով՝ դրանցից 120-ին տրվել է լուծում կամ սպառիչ պատասխան, մնացած 29 հեռախոսազանգերի դեպքում բարձրացված խնդիրներն ուսումնասիրման փուլում են, որից հետո կստանան համապատասխան լուծումներ:

 

Մայրաքաղաքի վարչական շրջաններում թեժ գծերի հեռախոսահամարներով ընդհանուր առմամբ ստացվել է 67 հեռախոսազանգ, որոնցից 53-ին լուծում է տրվել, իսկ 14-ի դեպքում աշխատանքներն ընթացքի մեջ են: Երևանի քաղաքապետարանի և մայրաքաղաքի վարչական շրջանների թեժ գծերի հեռախոսահամարները ազգաբնակչությանը հասանելի են եղել նաև տոնական ոչ աշխատանքային օրերին: