Երևանի քաղաքապետարանի կենտրոնական ապարատի թեժ գծերով դեկտեմբերի 1-ից 7-ը ստացվել է 251 հեռախոսազանգ: Այս մասին «Արմենպրես»-ին տեղեկացրին Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից:
Շաբաթվա սկզբի տվյալներով՝ դրանցից 180-ին տրվել է լուծում կամ սպառիչ պատասխան, մնացած 71 հեռախոսազանգերի դեպքում բարձրացված խնդիրներն ուսումնասիրման փուլում են, որից հետո կստանան համապատասխան լուծումներ:
Մայրաքաղաքի վարչական շրջաններում թեժ գծերի հեռախոսահամարներով ընդհանուր առմամբ ստացվել է 73 հեռախոսազանգ, որոնցից 50-ին լուծում է տրվել, իսկ 23-ի վերաբերյալ աշխատանքներն ընթացքի մեջ են: