Երևանի քաղաքապետարանի կենտրոնական աշխատակազմի «թեժ գծի» հեռախոսահամարներով նախորդ շաբաթ ստացվել է 152 հեռախոսազանգ:

 

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, շաբաթվա սկզբի տվյալներով, դրանցից 128-ին տրվել է լուծում կամ սպառիչ պատասխան, մնացած 24 հեռախոսազանգերով բարձրացված խնդիրներն ուսումնասիրման փուլում են, որից հետո կստանան համապատասխան լուծումներ:

 

 

Մայրաքաղաքի վարչական շրջաններում «թեժ գծերի» հեռախոսահամարներով ընդհանուր առմամբ ստացվել է 34 հեռախոսազանգ, որոնցից 24-ին լուծում է տրվել, իսկ 10-ի դեպքում աշխատանքներն ընթացքում են: