Երեխայի ծննդյան միանվագ նպաստի հուլիս ամսվա դիմումների հիման վրա նպաստի վճարումը կիրականացվի 2014 թվականի օգոստոսի 4-ից:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին սոցիալական ապահովության պետական ծառայությունից, հուլիսից ֆինասավորվում է նաև երրորդ և յուրաքանչյուր հաջորդ երեխայի ծնվելու դեպքում երեխայի ծննդյան միանվագ նպաստի՝ պետական աջակցության հաշիվները:


Համաձայն ՀՀ կառավարության համապատասխան որոշման' ընտանեկան դրամագլուխը, մինչև հաշվետիրոջ 18 տարին լրանալը, անկանխիկ վճարումներ կատարելու միջոցով տնօրինվում է ընտանեկան դրամագլուխը տնօրինելու իրավունք  ունեցող անձի կողմից: