Լիբանանում ՀՀ դեսպան Աշոտ Քոչարյանն օգոստոսի 6-ին հանդիպում է ունեցել Լիբանանի վարչապետ Թամմամ Սալամի հետ:
Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ ԱԳՆ մամուլի, տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, դեսպանը Լիբանանի վարչապետին է փոխանցել ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանի' Հայաստան այցելելու պաշտոնական հրավերը:
Հանդիպման ընթացքում բարձր է գնահատվել երկու բարեկամ երկրների երկկող մ հարաբերությունների մակարդակը:
Միաժամանակ նշվել է առևտրատնտեսական հարաբերությունների խորացման և ընդլայնման անհրաժեշտությունը, մոտակա ժամանակներին միջկառավարական հանձնաժողովի նիստի գումարման, ինչպես նաև գործարար համաժողովի կազմակերպման կարևորությունը:
Անդրադարձ է եղել Լիբանանի ներքաղաքական խնդիրներին, ինչպես նաև տարածաշրջանային զարգացումներին: Ընդգծվել է լիբանանահայ համայնքի կարևոր դերը Լիբանանի զարգացման գործում:
Լիբանանի վարչապետը շնորհակալություն հայտնեց հրավերի համար և խնդրեց իր ջերմ ողջույններ փոխանցել ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանին: