Լիբանանի զբոսաշրջության նախարար Մայքլ Ֆարաոնը կոչ է արել ընդլայնել համագործակցությունը լիբանանյան և հայաստանյան զբոսաշրջային հատվածների միջև' հաշվի առնելով երկու երկրների միջև առկա կապերը, որոնք երկար տարիների պատմություն ունեն: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին տեղ եկացնում է The Daily Star պարբերականը:

 

 

«Անհրաժեշտություն կա ամրապնդել զբոսաշրջային հարաբերությունները երկու երկրների միջև, որովհետև մեր ժողովուրդներն ու մեր պետություններն բարեկամներ են, և մենք շատ մոտ ենք մեկ մեկու»,- հայտարարել է Ֆարաոնը: Նա ընդգծել է Լիբանանում հայկական սփյուռքի կարևորությունը' նշելով, որ այն «լիբանանյան հասարակությանն ինտեգրված մաս է»:

 

 

Զբոսարջության նախարարը հայտնել է, որ քաջալերում է իր քաղաքացիներին այցելել Հայաստան և մասնակցել երկրի զբոսաշրջային հատվածի զարգացմնանը:

 

Լիբանանահայությունը հայկական ամենաավանդական համայնքներից մեկն է աշխարհում: Լիբանանահայությունը հիմնականում բնակվում է Բեյրութի Բուրջ Համուդ և Հաճն թաղամասերում, Լեռնալիբանանում, Այնճար գյուղում: Այսօր լիբանանահայությունը իր ուրույն դերակատարությամբ և ներուժով հանդիսանում է երկու բարեկամ երկրները' Հայաստանը և Լիբանանը միացնող ամուր և հուսալի կամուրջ: Լիբանանահայ համայնքը մինչև 1970-ական թվականների կեսերը մոտ 250-300 հազար էր:

 

Քաղաքացիական երկարատև պատերազմի ու դրա հետևանքով առաջացած անապահովության ու տնտեսական տևական ճգնաժամերի հ ետևանքով այդ թիվը կրճատվել է' հասնելով շուրջ 140-150 հազարի: Հաճախ տրվում են թե' ավելի մեծ, թե' ավելի փոքր թվեր, սակայն դրանք հիմնված չեն մարդահամարների վրա:

 

Հազարավոր լիբանանահայեր անցած 30 տարիների ընթացքում, պահպանելով իրենց լիբանանյան քաղաքացիությունը, թեև արտագաղթել են Լիբանանից, սակայն պահպանել են իրենց անունները ընտրացուցակներում' իրենց բնակության նախկին վայրում և նրանք, ըստ լիբանանյան օրենքի, կարող են գալ երկիր և մասնակցել ընտրություններին: