Շախմատի դպրոցների շինարարական աշխատանքների, ինչպես նաև մանկապարտեզներում, երաժշտական և արվեստի դպրոցներում ընթացող վերանորոգման հետ կապված՝ Երևանի քաղաքապետարանը հանձնարարել է հատուկ հսկողություն սահմանել ժամկետների և որակի ապահովման նկատմամբ:

 

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնից, քաղաքապետարանի, ինչպես նաև միջազգային կառույցների հետ համագործակցությամբ ներդրումային ծրագրերով իրականացվող այգիների կառուցման աշխատանքների հետ կապված հանձնարարվել է արագացնել շինարարության ընթացքն ու այգի-պուրակները շահագործման հանձնել հնարավորին շուտ:

 

Երևանի քաղաքապետարանում հրավիրված աշխատանքային հերթական խորհրդակցության ժամանակ անդրադառնալով փողոցների հիմնանորոգման և ասֆալտապատման ընթացքին՝ հանձնարարվել է փողոցների երթևեկելի հատվածներում և մայթերում «Երևան ջուր» ընկերության կողմից իրականացվող աշխատանքներն աշխուժացնել և սահմանված ժամկետում ավարտել: Հանձնարարվել է գծանշման աշխատանքներ իրականացնել արդեն իսկ ասֆալտապատված և հիմնանորոգված փողոցներում: