Չնայած ղարաբաղա-ադրբեջանական շփման գծում առկա լարված իրավիճակին, Արցախում միասնության շուրջպար են պարում՝ ապացուցելով թշնամուն, որ իրենք միասնական են ու անկոտրում:

 

Արցախ ազգային պարի նախաձեռնության ղեկավար Սարգիս Պարսամյանը Life.panorama.am-ի հետ զրույցում նշեց, որ մի քանի տասնյակ արցախցիներ միասնական շուրջպար են բռնել Ստեփանակերտի Ս.Շահումյանի անվան հրապարակում: Դեռևս մարտ ամսից Արցախի Մշակույթի նախարարության աջակցությամբ Արցախ ազգային պարի նախաձեռնության շրջանակներում Ստեփանակերտում իրականացվում էր ազգային պարերի բաց դասեր:

 

«Բոլոր ցանկացողները կարող էին մասնակցել և ծանոթանալ ազգային պարի նրբություններին: Բաց դասընթացն անցկացվում էր յուրաքանչյուր շաբաթ մեկ օր: Ասեմ, որ ծրագիրը մեծ ոգևորություն էր առաջացրել և բազմաթիվ մարդիկ ակտիվ մասնակցություն են ցուցաբերել» ,-ասաց Սարգիս Պարսամյանը: Տարբեր տարիքային խմբերի ընդհանուր թվով մոտ 100 քաղաքացի է մասնակցել: Տարիքով ամենափոքր մասնակիցը 5 տարեկան է, իսկ ամենատարեց՝ 67: Ահա պարային որոշակի հմտություններ ձեռքբերելուց հետո մասնակիցները սերտած դասերը միասնության շուրջպարով ներկայացրել են հասարակությանը: Առաջին խոշոր շուրջպարը տեղի է ունեցել հունիսի 28-ին Վերածննդի հրապարակում, իսկ երկրորդ շուրջպարը կայացել է օգոստոսի 5-ին:

Շարունակությունը՝ այստեղ: