ԵՊՀ գենդերային հետազոտությունների և առաջնորդության կենտրոնի դրամաշնորհային ծրագրի շրջանակում իրականացվել է «Վերարտադրողական առողջության ծառայությունների ներառականությունն ու հասանելիությունը հաշմանդամություն ունեցող կանանց համար Հայաստանում» հետազոտություն: Ուսումնասիրության արդյունքներն օգոստոսի 7-ին ներկայացվեցին հանրությանը: Հետազոտության նպատակն էր ուսումնասիրել բուժհաստատությունների մատչելի ությունը, վեր հանել նյութատեխնիկական հագեցվածության և վերաբերմունքային խոչընդոտները, կատարել հիմնավոր առաջարկություներ'դրանք բարելավելու նպատակով:
Նախաձեռնության հեղինակ և ղեկավար Զարուհի Բաթոյանը լրագրողների հետ զրույցում ընդգծեց, որ ծրագիրն իրականացվել է հաշմանդամություն ունեցող մի խումբ կանանց կողմից:
«Մենք փորձել ենք ճշտել՝ արդյոք կլինիկական և հիվանդանոցային ծառայությունները մատչելի՞ են նաև հաշմանդամություն ունեցող անձանց համար: Հաշմանդամություն ունեցող կինը կրկնակի խոցելի է նախ՝ իր սեռի, ապա հաշմանդամություն ունենալու պատճառով: Մեր երկրում տարբեր ծրագրեր են իրականացվում կանանց համաÖ €, սակայն հաշմանդամություն ունեցող կանայք հաճախ դուրս են մնում այդ ծրագրերից, քանի որ հաճախ հաշվի չեն առնվում նրանց կարիքները: Չէ՞ որ ծառայություններից օգտվելու համար հաճախ լրացուցիչ օգնություն է անհրաժեշտ: Հետազոտությանը մասնակցող կանայք դիմել են բժշկի, անցել են հետազոտություն և ներկայացրել իրենց փորձը: Մինչ այժմ չկար նման ուսումնասիրություն»,- «Արմենպրես»-ի փոխանցմամբ, նշեց Զարուհի Բաթոյանը:
Բաթոյանի խոսքով, ուսումնասիրությունը կատարվել է բոլոր մարզերի 1-2 բուժհաստատություններում: Բացի այդ, կատարվել են առցանց հարցումներ:
Նախաձեռնության ընթացքում դիտարկում է իրականացվել մարզերի բուժհաստատություններում հաշմանդամություն ունեցող 28 կանանց և աղջիկների մասնակցությամբ: Կազմակերպվել են դեմ առ դեմ հարցումներ Հայաստանի մարզերի բուժհաստատությունների սպասարկող և բժշկական անձնակազմի հետ (164 մարդ), իրականացվել են օնլայն հարցումներ 18-40 տարեկան հաշմանդամություն ունեցող կանանց շրջանում: Ուսումնասիրվել են ՀՀ առողջապահության և հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքներին վերաբերող իրավական ակտեր և նախագծեր, օրենսդրական կատարելագործման վերաբերյալ համառոտ զեկույց կազմելու նպատակով:
Ուսումնասիրության արդյունքում վեր են հանվել առաողջապահության ոլորտում առկա խտրականության դեպքեր հաշմանդամություն ունեցող կանանց և աղջիկների նկատմամբ, որը, նախաձեռնողների համոզմամբ, հանդիսանում է բժշկական հաստատություններում զգայական, ֆիզիկական և վերաբերմունքային անմատչելիության, բուժհաստատությունների աշխատակիցների ոչ լիարժեք պատրաստվածության և օրենսդրական բացերի հետևանք: Արված բացահայտումների հիման վրա մշակվել են առաջարկություններ օրենսդրական փոփոխությունների, ինչպես նաև համակարգային այլ ցանկալի միջամտությունների վերաբերյալ: