Արհեստական կերպով ստեղծված Ադրբեջանի' կեղծիքի, կոռուպցիայի եւ ստախոսության մեջ թաղված իշխանության ներկայացուցիչները, որոնք ամեն գնով ճնշում են մարդու հիմնարար ազատությունները, շարունակում են իրենց փարիսեցիական հայտարարություններով մոլորության մեջ գցել միջազգային հանրությանը:

 

Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը' վկայակոչելով պաշտոնական AzerTAc լրատվական գործակալությունը, Ադրբեջանի նախագահի աշխատակազմի հասարակական-քաղաքական հարցերով բաժնի ղեկավար Ալի Հասանովը, մեկնաբանելով Եվրամիության դիվանագիտության ղեկավար Քեթրին Էշթոնի եւ ընդլայնման հարցերով եվրահանձնակատար Շտեֆան Ֆյուլեի' Ադրբեջանում իրավապաշտպաններ Լեյլա Յունուսի եւ նրա ամուսնու' Արիֆ Յունուսի ձերբակալության հետ կապված վերջին հայտարարությունները, ասել է, թե Էշթոնի եւ Ֆյուլեի կողմից &laqu o;հայտնի» համարվող նման իրավապաշտպաններ «ադրբեջանական ժողովրդին հայտնի չեն»:

 

Երեկ Կ.Էշթոնն ու Շ.Ֆյուլեն հանդես են եկել համատեղ հայտարարությամբ, որում պաշտոնական Բավքին դատապարտել են Ադրբեջանում տարվող' քաղաքացիական ազատությունների ճնշմանն ուղղված մեթոդիկ քաղաքականությունը:

 

Ալի Հասանովը հայտարարել է, որ նրանք իրավապահ մարմինների կողմից ձերբակալվել են «կոնկրետ հանցագործություն կատարելու համար»: «Այդ պատճառով, երկրի ներսում հակազգային խմբերի օպերատիվ «մատնությունների» եւ շահագրգիռ շրջանակների սուբյեկտիվ հնարանքների վրա հիմնված հայտարարությունները հետաքննության ընթացքը ճնշելու նպատակ են հետապնդում», -ասել է նա: Հասանովը Եվրամիության բարձրաստիճան պաշտոնյաներին եւ միջազգային իրավապաշտպան Amnesty International, Human Rights Watch եւ այ կազմակերպություններին մեղադրել է Ադրբեջանի նկատմամբ «միտումնավ որ երկակի քաղաքականություն» վարելու մեջ: