Եվրամիությունը հաջորդ շաբաթ կանցկացնի փորձագետների հանդիպում սննդամթերքի ներմուծման՝ Ռուսաստանի արգելքի պատճառած վնասի քննարկման համար, որի արդյունքներով «անհրաժեշտության դեպքում կարող Է գումարվել Եվրամիության խորհրդի արտահերթ նախարարական նիստ», տեղեկացնում Է «Արմենպրեսը»: Այս հարցն օգոստոսի 7-ին քննարկվել Է գյուղատնտեսության եվրակոմիսար Դաչան Չոլոշի եւ Ֆրանսիայի գյուղատնտեսության նախարար Ստեֆա ն Լե Ֆոլի բանակցություններում, ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ին հաղորդել են Եվրահանձնաժողովում:
«Փորձագետների մակարդակով հանդիպումը տեղի կունենա հաջորդ շաբաթվա սկզբին: Այնտեղ մանրամասնորեն կվերլուծեն Ռուսաստանի արգելքը, ինչից հետո կընդունվի որոշում Եվրամիության խորհրդի արտահերթ նիստի գումարման անհրաժեշտության մասին»,- պարզաբանել են Եվրահանձնաժողովում:
Ըստ Եվրոպայի Եվրոստատ վիճակագրական գործակալության տեղեկատվության՝ Ռուսաստանին Է բաժին ընկնում Եվրամիության 28 երկրների ամբողջ ագրարարային եւ մթերային արտահանության 10 տոկոսը, որի ընդհանուր գումարը կազմում Է 12 միլիարդ եվրո: Եթե այդ արտադրանքի ամբողջ ծավալը մնա Եվրոպայում, դա կարող Է հանգեցնել գների անկման եւ ագրարային տնտեսությունների սնանկացման: