Օգոստոսի 8-ին, ժամը 11.26-ին ՍՊԾ-ից տեղեկություն է ստացվել, որ տեղական ժամանակով ժամը 10.53-ին Իրանի Հանրապետությունում՝ Ահար քաղաքից 28 կմ դեպքի արևմուտք, տեղի է ունեցել 3.7 մագնիտուդով երկրաշարժ, որի ուժգնությունը էպիկենտրոնային գոտում կազմել է 5 բալ:

 

Էպիկենտրոնի աշխարհագրական կոորդինատներն են՝ հյուսիսային լայնության 38.520 և արևելյան երկայնության 46.750:

 

Երկրաշարժի հիպոկենտրոնը գտնվում է 10 կմ խորության վրա:

 

Երկրաշարժը զգացվել է ՀՀ տարածքում՝ Մեղրի և Ագարակ քաղաքներում՝ 2-3 բալ ուգնությամբ: