Հայ քաղաքագետները' Վահան Դիլանյանը և Վիլեն Խլղաթյանը, «RT»-ում (Russia Today) հրապարակված «Ոչ այնքան «սառեցված» հակամարտություն Հարավային Կովկասում» հոդվածում վերլուծել են վերջին շրջանում Ադրբեջանի կողմից նախաձեռնված ղարաբաղյան հակամարտության տարածաշրջանային և միջազգային հիմքերը'սուր քննադատության ենթարկելով Բաքվի ռեժիմի ահաբեկչական էությունը, ինչպես նաև միջազգային հանրության' Ադրբեջանին զինելու և անպատժելիության խրախուսման վարքագիծը: «Արմենպրես»-ը ներկայացնում է հոդվածի հայերեն ամբողջական թարգմանությունը ստորև.

 

Ոչ այնքան «սառեցված» հակամարտություն Հարավային Կովկասում

 

Մինչ աշխարհը զբաղված է Գազայում և Արևելյան Ուկրաինայում տեղի ունեցող իրադարձություներով, հակամարտության մեկ այլ օջախ է բռնկվել Հարավային Կովկասում:

 

Ադրբեջանական բանակի ռազմական հարձակումներն ակտիվացան հուլիսի կեսերին' լարելով Արցախի (Լեռնային Ղարաբաղի Հանրապետություն) և Ադրբեջանի միջև շփման գծում, ինչպես նաև Ադրբեջանի և Հայաստանի սահմանի երկայնքով առկա ստատուս քվոն:

 

Այդ գործողությունների հետևանքով միայն հուլիսի 28-ից օգոստոսի 2-ն ընկած ժամանակաշրջանում 5 ղարաբաղյան և 25 ադրբեջանցի զինվորեր են սպանվել: Զոհերի թիվն ավելի շատ է, քան ողջ նախորդ տարվա թիվը:

 

Թեև երկու կողմերն էլ շտապեցին մեղադրել մեկը մյուսին, փաստը մնում է այն, որ Ադրբեջանն է մշտապես հայտարարել պատերազմը վերսկսելու իր մտադրությունների մասին' նվաճելու Արցախը և ստիպելու վերջինիս ազատասեր ժողովրդին' ապրել Իլհամ Ալիևի բռնապետական ռեժիմի ներքո: Միայն Ադրբեջանն է հետևողականորեն կերպարավորել հայերին' որպես չարիք «այլ», և միայն Ադրբեջանն է պարբերաբար հրաժարվել' թուլացնելու լարվածությունը շփման գծում վստահության կառուցման միջոցներով, ինչպիսիք են դիպուկահարների հեռացումը կամ առնվազն սահմանամերձ գյուղերի քաղաքացիական բնակչության վրա չկրակելու համաձայնումը:

 

Ադրբեջանական զինվորների կորուստների մեծ թիվը ցույց է տալիս, որ նրանք են եղել հարձակվող կողմը: Ավելին, պաշտպանվող կողմը չի կարող թողնել սպառազինություն և զինամթերք մյուս կողմի տարածքում:

 

Սահմանամերձ գյուղերի խաղաղ բնակչության դեմ, ինչպես նաև Կարմիր խաչի շտապօգնության մեքենաների վրա կրակ արձակելու ադրբեջանական քաղաքականությունը ցինիկաբար խախտում է Ժնևի կոնվենցիաներում հաստատված հումանիտար սկզբունքները: Բաքուն նաև հովանավորում և օգտագործում է մարդկային ռեսուրսներ' իրականացնելու դիվերսիոն գործողություններ Հայաստանում և Արցախում:

 

Այսօրինակ զարգացումը կարող է խթանել Ադրբեջանում ահաբեկչության աճին, որտեղ ատելության մշակույթի իռացիոնալ ասպեկտները հիմք են հանդիսանում պաթոլոգիական դաժանության զարգացման համար, որն ահաբեկչության արմատներից մեկն է: Ելնելով այդ երկրի շատ շրջաններոմ սոցիալական վատ պայմաններից և անօթևանությունից' ադրբեջանցիներն ամենախոցելի թիրախն են ահաբեկչական և ռադիկալ էքստրեմիստական խմբերի հավաքագրման տեսանկյունից:

 

Փորձը ցույց է տալիս, որ ակտիվ կապ կա ահաբեկչական գործողությունների և հակամարտության գոտու միջև' վերջինս հանդիսանալով որպես պարարտ հող այդօրինակ ակտերի համար:

 

Մեծ թվով ազգությամբ ադրբեջանցիների ներգրավվածությունը Չեչնիայում, Աֆղանստանում, Պակիստանում, Սիրիայում և վերջերս Իրաքում Իսլամական պետության կողքին (նախկինում հայտնի որպես ISIS - «Իրաքի և Լևանտի իսլամական պետություն») ահաբեկչական գործողություններում, վերահաստատում է այս տեսակետը:

 

Ադրբեջանական դիվերսանտների վերջերս դրսևորված անմարդկային վարքագիծը որպես Արցախի Շահումյանի շրջանում հետախուզադիվերսիոն գործողության մաս, հանգեցրեց 17-ամյա հայ պատանու դաժան սպանության: Սա ևս մեկ օրինակ է Ալիևի ռեժիմի և ադրբեջանական կողմի ահաբեկչական էության, ինչի ավելի վաղ դրսևորումը ադրբեջանցի սպայի կացնասպան Ռամիլ Սաֆարովի հերոսացումն էր, ով ՆԱՏՕ-ի վերապատրաստման դասընթացի ժամանակ կացնով սպանել էր քնած զինվորին միայն այն պատառով, որ նա հայ էր:

 

Խրախուսելով հետագա ագրեսիան

 

Միևնույն ժամանակ, սակայն, ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրները (ԱՄՆ, Ֆրանսիա, Ռուսաստան) շտապեցին իրենց հայտնի ձեռագրով դիմել բոլոր կողմերին' հարգելու զինադադարը, զերծ մնալու բռնություններից և փնտրելու խաղաղ քաղաքական լուծում:

 

Թե ինչ է այս կեղծ հավասարության քաղաքականությունը ծնում, ակնհայտ է' ադրբեջանական ռեժիմի անպատժելիության զգացում' շարունակելու մեծացնել լարվածությունը, սպառնալ պատերազմով և խարանել հայերին իր հպատակների աչքերում' այլ կերպ ասած, միանգամայն հակառակը այն բանի, ինչին համանախագահները ձգտում են:

 

ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահությունը նաև չունի (հետևաբար պետք է շնորհվի) միջադեպերի հետտաքննման իրականացման մանդատ և ավելի շատ ռեսուրսներ' կանխելու և դատապարտելու այդօրինակ ագրեսիայի գործողությունները:

 

Ի լրումն, հակամարտության կարգավորման այսպես կոչված «Մադրիդյան սկզբունքները», որ հանդիսացել են տարածաշրջանում հարաբերական կայունությունը երաշխավորող գործոն, շատ ավելի անիրատեսական են դարձել ադրբեջանական' ներքին և արտաքին մակարդակներում վերջերս դրսևորվող վարքագծի լույսի ներքո:

 

Հարձակումների վերջին տարափը զուգորդվեց քաղաքացիական հասարակության և ժողովրդավարական ակտվիստների նկատմամբ Բաքվի հետապնդումներով: Միանգամայն վերջերս Արիֆ և Լեյլա Յունուսը և Ռասուլ Ջաֆարովը ձերբակալվեցին հարկերից խուսափելու և դավաճանության շինծու մեղադրանքներով:

 

Պաշտոնական Բաքուն նպատակադրված է' շեղելու քաղաքացիների դժբախտությունը իր անկարողունակ և կոռուպացված իշխանությունից հեռու' դեպի արտաքին թշնամին' մեծացնելով լարվածությունը Հայաստանի և Արցախի դեմ: Բացի ԵԱՀԿ-ի և ԱՄՆ Պետքարտուղարության մեղմ քննադատությունից, ոչ մի ճնշում չգործադրվեց' ճնշելու Ալիևի ռեժիմին մեծացող ավտորիտարիզմի համար:

 

Պատճառները բավականին ակհայտ են. Արևմուտքին պետք է Արդբեջանը' որպես ԵՄ էներգետիկ մատակարարումների նկատմամբ Ռուսաստանի ճնշող վերահսկողության թուլացման' ավելի լայն ծրագրի բաղկացուցիչ և վախենում է, որ ցանկացած քննադատություն կստիպի Ալիևին' փոխարենը ձգտել Ռուսաստանի հետ գործընկերության:

 

Աֆղանստանից զորքերի նախատեսված դուբսերումը նույնպես պահանջում է Ադրբեջանի աջակցությունը, քանի որ ՆԱՏՕ-ի որոշ սպառազինություն կպահանջի Արդբեջանի միջոցով փոխադրում:

 

Ավելին, քանի որ Արևմուտքը հասկանում է, որ հնարավորություն չունի' հեռացնելու Հայաստանին Ռուսաստանի հետ իր ունեցած դաշինքից, չի պատրաստվում' կիրառել իր քաղաքական կապիտալը' կարգի հրավիրելու Ադրբեջանին: Բոլոր դեպքերում, Արևմուտքը նախընտրում է Ադրբեջանի էներգոռեսուրսները ցանկացած այլ բանից, որ Հայաստանը կարող էր առաջարկել:

 

Վերը նշվածը հանգեցրեց մի շարք այլ երկրների հետ միասին Ադրբեջանի ներառմանը ԱՄՆ Սենատի «Ռուսաստանի ագրեսիայի կանխման ակտ» կոչվող օրինագծում, որի նպատակն է «կանխել Ռուսաստանի հետագա ագրեսիան Ուկրաինայի և Եվոպայի ու Եվրասիայի ինքնիշխան այլ պետությունների դեմ, և այլն»: Այն, եթե գործադրվի, լիազորում է ԱՄՆ և Ադրբեջանի զինված ուժերի միջև « ռազմական փոխգործակցության նշանակալից աճ », «ներառյալ մասնավորապես մեծացնելով զորավարժությունների և վերապատրաստումների ու փոխանակումների ներկայիս տեմպը», ինչպես նաև «ուժեղացնելով առկա, երկկողմ և բազմակողմ պաշտպանության համագործակցության պայմանագրերը, ներառյալ այնպիսիք, որ վերաբերում են կիբեռ պաշտպանության համագործակցությանը»:

 

Իրոնիան այստեղ այն է, որ օրինագիծը կխրախուսի Ադրբեջանին' շարունակելու իր ագրեսիվ քաղաքականությունը' որպես տարածաշրջանում ամենառազմականացված և պատերազմատենչ կողմ և տարածաշրջանային անվտանգության ճարտարապետության ստեղծման գլխավոր խոչընդոտ:

 

Մյուս կողմից, Ռուսաստանը, որը զբաղված է իր ներքին տնտեսական իրավիճակով' պամանավորված արևմտյան սանկցիաներով և Ուկրաինայում քաղաքացիական պատերազմով, թերևս դժակամությամբ վերաբերի իր սահմաններին այդքան մոտ մեկ այլ հակամարտության բռնկմանը: Թեև կա հնարավորություն առ այն, որ Ռուսաստանն է խթանում այս լարվածությունները, որպեսզի պատրվակ գտնի' տեղակայելու իր «խաղաղապահներին» տարածաշրջանում, այնուամենայնիվ, Երևանում և Ստեփանակերտում բազմիցս և կտրականապես խուսափել են այդ հեռանկարից:

 

Այսպես, այս շաբաթավերջին Սարգսյանը և Ալիևը կհանդիպեն Պուտինին Սոչիում: Թեև Մոսկվան նպատակ ունի' վերահաստատելու իր վերահսկողությունը այսպես կոչված «շահերի էքսկլյուզիվ գոտու» տարածաշրջանում միայն հանդիպման փաստով, Սոչիի բանակցություններից որևէ հիմնարար ելք տեղի չի ունենա հակամարտության կարգավորման կապակցությամբ:

 

Այդուամենայնիվ, նախագահ Սարգսյանը պետք է օգտագործի առիթը' քննարկման առարկա դարձնելու Ադրբեջանի ռազմականացումը' Բաքվին միլիարդավոր դոլլարների չափով սպառազինություն վաճառելու Ռուսաստանի հոժարակամության վերաբերյալ քննադատության խիստ նկատառմամբ, և թե ինչպես է այն անմիջականորեն նպաստում արյունահեղության աճին: Ուստի, Սարգսյանը պետք է ճնշում գործադրի Ադրբեջանին զենքի վաճառքի դադարեցման կապակցությամբ:

 

Ըստ երույթին, սակայն, շփման գծի երկայնքով լարվածությունը կմնա բարձր' Ադրբեջանի կողմից նախաձեռվելիք հետագա սրացումներով ու միջադեպերով հանդերձ: Եթե այսպես շարունակվի, միայն ժամանակի խնդիր է, նախքան մի կողմը սխալ հաշվարկի, հավանաբար Ադրբեջանը, և սկսի նպատերազմի նոր փուլ:

 

Անգամ եթե ռացիոնալ պատերազմը կանխատեսելի չէ, արկածախնդրայինը հավանական է: Բաքվի ռեժիմի քաղաքականություն մշակողներին' ռազմատենչությանն ու հակամարտության սրացմանը գրգռող ապատեղեկատվության արդյունքում իրավիճակը կարող է դուրս գալ վերահսկողությունից:

 

ՀՀ պաշտպանության նախարարության արդյունավետ և ճշգրիտ քաղաքականության շնորհիվ, թողարկելով զգուշացնող հայտարարություններ, հանդիպումներ ունենալով դեսպանների և ռազմական կցորդների հետ, ինչպես նաև տրամադրելով օպերատիվ տեղեկատվություն շփման գծում զարգացումների վերաբերյալ, համապաստախան տեղեկատվական միջավայր է ստեղծվել հայկական հակահարձակման համար: Այսպիսով, եթե Ադրբեջանի շարունակի բարձր պահել լարվածությունը, հայկական ռազմական պատասխանը կլինի ուժգին և անսպասելի:

 

Ցանկացած սցենարի դեպքում ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրները, և այլ շահագրգիռ դերակատարները, ինչպիսիք է Մեծ Բրիտանիան, կկրեն նույնքան պատասխանատվություն, որքան սանձազերծող կողմը: Չի կարելի մի կողմից զինել ագրեսորին և մյուս կողմից ակնկալել խաղաղություն:

 

Վահան Դիլանյան և Վիլեն Խլղաթյան «RT»-ի համար

 

Վահան Դիլանյանը քաղաքական գիտությունների թեկնածու է: Նա տարածաշրջանային անվտանգության և հակամարտությունների կարգավորման ոլորտի ճանաչված փորձագետ է և Երևանում հիմնված վերլուծական կենտրոնի' Քաղաքական զարգացումների հետազոտական կենտրոնի (ՔԶՀԿ), նախագահն է:

 

Վիլեն Խլղաթյանը մասնագիտացած է ինտեգրացված ռազմավարության և ազգային անվտանգության ոլորտներում'կենտրոնացված էներգիայի աշխարհաքաղաքականության ուղղությամբ: Նա ՔԶՀԿ փոխնախագահն է: